Ադրբեջանական լրատվամիջոցներով տարածվող տեղեկությունները, որոնց համաձայն, ՊԲ-ի ստորաբաժանումները իբր կրակ են բացել  ադրբեջանական Ղափանլու բնակավայրի ուղղությամբ, կեղծ են և ոչ մի առնչություն չունեն իրականության հետ:

Ինչպես տեղեկացնում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը, իրականում, նշված հատվածում  հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է ադրբեջանական զինված ուժերի կողմից:

Արցախի պաշտպանական գերատեսչությունը ևս մեկ անգամ փաստում է իր հավատարմությունը հրադադարի պահպանման շուրջ ձեռք բերված եռակողմ պայմանավորվածություններին և կոչ անում Ադրբեջանին ձեռնպահ մնալ նման տեղեկատվական խարդավանքներից:

Tert.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն