Արցախի Մարտունու՝ Բաքվի հսկողության տակ անցած շրջանում տեղի ունեցած վթարի հետևանքով տուժածներից 11-ը Թուրքիայի քաղաքացի են: Այս մասին հայտնում է ադրբեջանական ԶԼՄ-ները՝ հղում անելով Ադրբեջանի առողջապահության նախարարությանը:

Վթարը տեղի է ունեցել այսօր առավոտյան: Վթարվել է Վարանդա-Շուշի ճանապարհին շինարարության աշխատանքներ իրականացնող Kolin Inshaat Turizm Sanaye ve Ticaret ընկերության ավտոբուսը:

Կատարվածի հետևանքով 13 մարդ տեղափոխվել է Բաքվի առողջապահական կենտրոններից մեկը: Նրանցից 11-ը Թուրքիայի քաղաքացիներ են: Նրանցից երկուսը գտնվում են վերակենդանացման բաժանմունքում:

Tert.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն