Դուք անիմաստ վատնում եք պետական փողերը․ Սիսակ Գաբրիելյանը՝ Լիլիթ Գալստյանին (տեսանյութ)
Իմ կարծիքով, տիկին Գալստյան, դուք անիմաստ վատնում եք պետական փողերը։ Այս մասին այսօր Ազգային ժողովում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը՝ անդրադառնալով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանի ելույթին, որում նա նշեց, որ դեմ են քվեարկելու հանրակրթության մասին օրենքի նախագծին։
Սիսակ Գաբրիելյանը նշեց, որ Լիլիթ Գալստյանը առաջարկ գրելու համար պետական ռեսուրս է ծախսել և անհասկանալի է, որ հիմա հայտարարում են, թե դեմ են նախագծին։ Նա հավելեց՝ կառավարությունը բոլոր առաջարկները ընդունել է, ոչ մի առաջարկ չի մերժվել։
«Ստացվում է՝ ինքնանպատակ է»,-ասաց նա։
Ի պատասխան՝ Լիլիթ Գաստյանը նշեց, որ Սիսակ Գաբրիելյանը ուղղակի մոլորեցնում է հասարակությանը։
«Հանրակրթության մասին օրենքի առնչությամբ բազմաթիվ առաջարկությունները ընդունվել են, բայց մեր հիմնական մտահոգությունը վերաբերվել է կառավարման մոդելին, որը չի փարատվել, և մեր բարոյական, քաղաքական արժեքային իրավունքն է ընդունել կամ չընդունել այս նախագիծը։ Նույն Սիսակ Գաբրելյանը ո՛չ բարոյական, ո՛չ քաղաքական, ո՛չ էլ իրավական հենք չունի՝ որոշելու՝ որպես պատգամավոր իմ ռեսուրսները ինչպես եմ օգտագործում»,-ասաց նա։
Tert.am