Դատավորի կալանավորումը վերջին մեխն էր այն դագաղի վրա, որ այսօր մենք անվանում ենք դատական համակարգ, և, առհասարակ, արդարադատություն։ Այս ֆոնին շարունակական լռություն են պահպանում եվրոպական կառույցները։ Այս մասին խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանը։

«Սա կամա-ակամա մեզ բերում է որոշ եզրակացությունների, որ այսօր ՀՀ կառավարությունը քաղաքական առևտուր է անում, և մեզ շատ հետաքրքիր է՝ որն է ԵՄ կառույցների լռության գինը, ի՞նչ են նրանց խոստացել Կառավարության ներկայացուցիչներն ու Նիկոլ Փաշինյանը»,-ասաց Հակոբյանը։

«Հայաստան» խմբակցության պատգամավորներից Լիլիթ Գալստյանն էլ հավելեց՝ ՀՀ-ն ապրում է խորացող բռնաճնշումների, մենիշխանության, ավտորիտար ռեժիմի խորացման միջավայրում, որտեղ մարդու իրավունքների, իշխանության ճյուղերի տարբերական մասին խոսելն ավելորդ է։

«Այն օրենսդրական նախաձեռնությունների մեծամասնությունը, որ հայտնվում է ԱԺ-ում, ևս ուղղված են ՀՀ-ում մեկ կետից կառավարվող և իշխանությունների քաղաքական քիմքն ու ճաշակը բավարարող միջավայրի ստեղծմանը»,-ասաց Գալստյանը՝ նշելով, թե «Հայաստան» խմբակցության տարբեր պատգամավորներ խոշտանգման են ենթարկվում։

Դիտարկմանն էլ, թե իշխանական պատգամավոր Սիսակ Գաբրիելյանն իրեն թիրախավորել էր, Գալստյանն ասաց, թե դա պայմանավորում է այն հանգամանքով, որ սուտը, մանիպուլյացիան և ուրացումը ՔՊ-ական ձեռագիր է։

«Նրանք հասարակությանը ատելությամբ, անցյալի մերժումով, և, Հրանտ Մաթևոսյանի խոսքով, հայրասպանության հասնող ուրացումի են հասել։ Սիսակ Գաբրիելյանը փորձեց մոլորեցնել հասարակությանը, թե ես բացակայում եմ նիստերից, բայց ես մասնակցել եմ բոլոր 9 նիստերին։ Սիսակ Գաբրիելյանի՝ երեկվա բոլոր արտահայտությունները քաղաքական տգիտության շարքից էին»,-ասաց նա։

Tert.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն