«Go home»․ Աշոտյանը՝ ՀՀ-ում ԵՄ դեսպանին
Որևէ մեկն այդքան վնաս չի տվել Հայաստանում համամարդկային ու եվրոպական արժեքներին, որքան Հաայստանում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը։ Այս մասին Հայաստանում ԵՄ պատվիրակության շենքի առջև հավաքի ժամանակ ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:
Նա ԵՄ գործընկերներին կոչ արեց դադարել Հայաստանում «սպիսատ» անել դիվանագիտական անորակ կադրերին։
«Դադարեցնել Հայաստանում գործի նշանակել մարդկանց, որոնք փոխանակ ներկայացնեն եվրոպական արժեքները, փոխանակ նպաստեն Հայաստանի ժողովրդավարությանը, քայքայում են այդ ամենը, դառնում գործող վարչակազմի սպասարկուները»,- ընգծգեց Արմեն Աշոտյանը։
Armeniatoday.news