Այս որոշմամբ խորհրդարանական ընդդիմություն կոչեցյալը ոչնչացրեց ինքն իրեն. Արփի Դավոյան
44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովից կարևոր օրակարգ այս պահին չկա խորհրդարանում։
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանը՝ նշելով, որ խորհրդարանական ընդդիմությունը ճողոպրել է 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի աշխատանքներից։
«Այն խորհրդարանական ընդդիմությունը, որը ժամանակին ասում էր՝ չենք գալու սնդիկի մասին օրենք քննարկենք, քանի որ ավելի կարևոր հարցեր կան: Պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովից կարևոր օրակարգ այս պահին չկա:
Այս որոշմամբ խորհրդարանական ընդդիմություն կոչեցյալը ոչնչացրեց ինքն իրեն»,-եզրափակել է Դավոյանը։
1in.am