Երկաթուղու վերականգնման ծրագրի աշխատանքային խմբի ղեկավար Արտաշես Թումանյանն ասել է, որ մոտ տասն օրից Հայաստան-Ադրբեջան երկաթուղու վերականգնվող երկու հատվածներում մասնագետները կսկսեն գործիքային հետազոտություններ իրականացնել, ինչի հիման վրա էլ նախագիծ կմշակվի։ 

Այդ խմբի աշխատանքներին կմասնակցեն ոչ միայն մեր աշխատանքային խմբի անդամները, այլև ռուսական երկաթուղու մասնագետները։ Խորհրդային միության փլուզումից հետո չգործող Երասխ-Ջուլֆա-Մեղրի-Հորադիզ երկաթուղին վերագործարկելու վերաբերյալ պայմանավորվածության մասին կողմերը հստակ հայտարարեցին նախորդ տարեվերջին Սոչիում, ապա Բրյուսելում՝ երկու երկրների ղեկավարների հանդիպումներից հետո։ 

Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է «Ամբերդ» հետազոտական կենտրոնի հետազոտող, տնտեսագիտության թեկնածու Աննա Փախլյանի հետ:

1in.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն