Եթե մենք իրավական պետություն լինեինք և ունենայինք անկախ իրավական համակարգ, ապա միայն այն փաստերը, որոնք հայտնի են հասարակությանը այդ փաստերը բավական էին, որ քրգործեր հարուցվեին պատերազմի հետ կապված։ Հայտնի փաստեր կան, որ պատերազմի 4-րդ օրը դադարեցվել է զորակոչը և սկսվել է կամավորական խմբերի ձևավորումը։ Սա բավականին լուրջ հարց է և այստեղ դրված է պարտության հիմքերը։ Հայտնի դրաձավ, որ մի քանի անգամ առաջարկ է եղել դադարեցնելու պատերազմը և ՀՀ իշխանությունները հրաժարվել են դադարեցնել, սա ևս շատ կարևոր փաստ է․․․ Այս մասին «5-րդ ալիք»-ի Հարցազրույցի ժամանակ ասաց իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը։

«Այս իրավիճակում, երբ բոլոր իրավապահները գտնվում են վարչապետի գրպանում, եթե որևէ մեկը, որին հրավիրում են հանձնաժողով և նա ասի այն ինչ իրականում եղել է , հավաստիացնում եմ հաջորդ իսկ օրը քրգործ կհարուցվի այդ մարդու նկատմամբ։ Այդ հանձնաժողովի ստեղծումը ձևական բնույթ է կրելու և եթե ընդդիությունը մաս կազմեր այդ հանձնաժողովին, ապա կլեգիտիմացներ պարտությունը և կարդարացներ իշխանություններին պարտության համար»,-ասաց Իշխանյանը։

Հարցազրույցը՝ տեսանյութում։

5tv.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն