Մյունխենյան սկզբունքները կամ ինչպես կործանել սեփական երկիրը. Վահան Բաբայան
Այսօր լրանում է վարչապետի աթոռը զբաղեցնող անձի կողմից այսպես կոչված մյունխենյան սկզբունքների հրապարակման երկու տարին:
Այդ բարբաջանքը իրականում դարձավ լուրջ պատճառ արցախյան բանակցային գործընթացը տապալելու և պատերազմ մեր գլխին բերելու համար:
Այդ սկզբունքները վերջնականապես անլրջացրին Հայաստանի դիրքորոշումը,վիժեցրեցին բանակցությունները և համանախագահներին դրեցին անլուրջ իրավիճակի մեջ:Սեփական զրոյական կետով առաջնոևդվող սկսնակ կապիտուլյանտը կործանեց մի ամբողջ անվտանգային համակարգ,ինչի վրա հիմնված էին բանակցությունները և այն հնարավորությունները,որոնք ստեղծված էին նախկին իշխանությունների կողմից:
Այդ հրապարակումից երկու տարի անց մենք ունենք պատերազմով կապիտուլացված պետություն,չունենք Արցախի մեծ մասը իսկ Բաքուն համարում է Արցախի հարցը լուծված էջն էլ փակված:
Իսկ աբսուրդը այն է,որ 680.000 քաղաքացի գնաց ու կրկին ընտրեց այս մյունխենյան սկզբունքների հեղինակին երևի դեռ բոլոր սկզբունքները կյանքի կոչված չեն դեռ անելիք կա:
Վահան Բաբայան