ԴԺՀ-ում հայտարարել են, որ Ուկրաինայի ԶՈՒ-ն Դոնեցկի քիմարտադրանքի գործարանի ուղղությամբ 8 ական է արձակել. ԶԼՄ
Ուկրաինայի ուժայինները կրկին կրակ են բացել Դոնբասում. գնդակոծության տակ է ընկել քիմիական գործարանը, հայտարարել Է հրադադարի ռեժիմի վերահսկման և համակարգման համատեղ կենտրոնում ինքնահռչակ Դոնեցկի ժողովրդական հանրապետության ներկայացուցչությունը։ Այս մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «ՌԻԱ Նովոստի»-ին:
«Այսպես, Դոնեցկի քիմիական արտադրանքի պետական գործարանի վրա Ուկրաինայի ԶՈՒ-ն 8 ական է արձակել, Սպարտակ ավանի վրա՝ 12։ Բոլոր ականները 120 միլիմետր տրամաչափով են, ինչն արգելված է Մինսկի համաձայնագրերով»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Մինչ այդ, հավելել են ներկայացուցչությունում, կեսգիշերից սկսած ուժայինները ԴԺՀ-ի տարածքը գնդակոծել են 18 անգամ ՝ արձակելով 204 արկ՝ 120 և 122 միլիմետր տրամաչափով:
Armenpress.am