Ուկրաինայի ՆԳ նախարար Դենիս Մոնաստիրսկին, մի խումբ պատգամավորներ, ինչպես նաև արտասահմանյան ԶԼՄ-ների լրագրողներ կրակի տակ են հայտնվել Նովոլուգանսկոյե ավանի շրջանում, հայտնել է ներքին գործերի նախարարի խորհրդական Անտոն Գերաշչենկոն Facebook-ում: Նրա խոսքով՝ գնդակոծությունն իրականացվել է ականանետերից։ Լրագրողների թվում էին CNN-ի, Fox News-ի, Washington Post-ի, New York Times-ի և այլ լրատվամիջոցների աշխատակիցներ:

«Ժողովրդի ծառա» կուսակցության մամուլի քարտուղար Յուլիա Պալիյչուկը Telegram-ում հայտնել է, որ բոլորն էվակուացվել են։

Փետրվարի 17-ի երեկոյան ԵԱՀԿ հատուկ դիտորդական առաքելության տվյալներով՝ մեկ օրվա ընթացքում Դոնբասում հրադադարի ռեժիմի խախտման 870 դեպք է տեղի ունեցել: Նրա տեղեկություններով՝ Դոնեցկի մարզում 135 պայթյուն է տեղի ունեցել, Լուգանսկում՝ 519։ Փետրվարի 18-ի տվյալները առաքելությունը դեռ չի ներկայացրել։

Փետրվարի 19-ի առավոտյան միացյալ ուժերի գործողության շտաբը, որն իրականացնում է ԶՈՒ-ն, հայտնել է գնդակոծությունների հետևանքով ուկրաինացի մեկ զինծառայողի զոհվելու մասին: 

Վերջին ժամանակներս Արևմուտքի երկրներում, ինչպես նաև Կիևում պնդումներ են հնչում Ուկրաինայի տարածք Ռուսաստանի հնարավոր ներխուժման մասին: ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նման տեղեկատվությունը որակել է որպես լարվածության  անհիմն հրահրում։ Նա ընդգծել է, որ Ռուսաստանը որևէ մեկի համար վտանգ չի ներկայացնում: Ընդ որում, նա չի բացառել հայտարարությունների արդարացման համար սադրանքների իրականացումը։

Armeniatoday.news

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն