Մենք պարտավոր ենք վերագտնել մեր ուժը, Արցախը միշտ մերն է լինելու. Ռոբերտ Քոչարյան
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը Արցախի վերածննդի տարեդարձի առթիվ հանդես է եկել ուղերձով, որում ասված է.
«34 տարի առաջ այս օրը մեկնարկը տրվեց Արցախի և ողջ հայ ժողովրդի համար դժվար, բայց լավ ապագա խոստացող իրադարձությունների։ Մի գործընթաց, որը բերեց Արցախի վերածննդի։
Այս շարժմանը մասնակցեց ողջ հայությունը: Հայաստանը, Արցախը և Սփյուռքը փառահեղ հաթանակներից հետո լծվեցին Արցախի Հանրապետության շենացմանն ու պետականության ամրապնդմանը:
Այսօր, սակայն, ծանր ապրումներով եմ շնորհավորում Արցախի վերածննդի օրվա առթիվ։ Մենք պարտավոր ենք վերագտնել մեր ուժը, վճռականությունը և միասնությունը՝ հաղթահարելու հուսահատությունը և պարտության հետևանքները:
Արցախը միշտ մերն է լինելու»:
Փետրվարի 20-ին Ստեփանակերտում ԼՂԻՄ Ժողովրդական պատգամավորների խորհրդի արտահերթ նիստում որոշում ընդունվեց «Դիմել Ադրբեջանական և Հայկական ԽՍՀ-ների Գերագույն խորհուրդներին որպեսզի նրանց միջնորդությամբ ԼՂԻՄ-ը Ադրբեջանական ԽՍՀ-ի կազմից Հայկական ԽՍՀ-ի կազմ վերադարձնելու պահանջով»։ Հենց այդ օրը Երևանում սկսվեց ցույց ի աջակցություն արցախահայության:Իրավիճակը կտրուկ փոխվեց Արցախյան շարժման օրերին՝ 1988 թվականի փետրվարի 20-ից հետո։ Ադրբեջանի ղեկավարները նորամուծություններ մտցրին ահաբեկչական ծրագրերում. նրանք ընդգրկվեցին օմօնականների զինված խմբավորումների մեջ։ Իսկ վայրագ գործողությունները համակարգելու համար Բաքվից Արցախ էին ուղարկվել ավելի փորձառու, արտասահմանյան ահաբեկչական հանգրվաններում մարզված տասնյակ մասնագետներ։
Սպանում, պատանդ էին վերցնում հայ անասնապահներին և անտեր մնացած հոտը, նախիրը քշում-տանում ադրբեջանական գյուղերը, շրջանները։ Փետրվարի 27-29-ին Սումգայիթ քաղաքում տեղի ունեցավ հայ բնակչության ջարդ։
1991 թվականի սեպտեմբերի 2-ին հռչակվեց Լեռնային Արցախի Հանրապետությունը, որը և վավերագրվեց նույն թվականի
Armeniatoday.news