Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը փետրվարի 22-ին, ժամը 16:13-ին ահազանգ է ստացել, որ Երևանի Ամերիկյան փողոցում գտնվող ԱՄՆ դեսպանատան մոտակայքում ծուխ է նկատվում։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ։

Ըստ աղբյուրի՝ պարզվել է, որ Ամերիկյան 109 հասցեի մոտակայքում այրվում է եղեգ:

Նշվում է, որ հրդեհը մեկուսացվել է ժամը 14։43-ին, մարվել՝ 18։04-ին։ Այրվել է եղեգ (3 հա)։

Armenpress.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն