Փետրվարի 23-ին, Փամբակի անտառպետության տարածքում՝ «Բնձոր» կոչվող հանդամասում հրդեհաշիջման աշխատանքները վերսկսվել են․ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Հիշեցնենք, որ փետրվարի 22-ին՝ ժամը 14:26-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն էր ստացվել, որ Փամբակի անտառպետության տարածքում՝ «Բնձոր» կոչվող հանդամասում, այրվում է խոտածածկ տարածք։

Դեպքի վայր էր մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել էր, որ այրվում է մոտ 5 հա խոտածածկույթ։

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել է նաև «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Վանաձորի անտառտնտեսություն» մասնաճյուղի 8 աշխատակից:

Մթության պատճառով հրդեհաշիջման աշխատանքները դադարեցվել էին։ Անտառտնտեսության աշխատակիցների կողմից սահմանվել էր հերթապահություն։

Shantnews.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն