Ոչ ոք ԵՄ-ին չի լիազորել լուծել պատերազմի և խաղաղության խնդիրները. ՌԴ ԱԳՆ
Ոչ ոք ԵՄ-ին չի լիազորել լուծել պատերազմի և խաղաղության խնդիրները Եվրոպայում, նման իրավասություն ունի միայն ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին փետրվարի 24-ին հայտարարել է ՌԴ ԱԳՆ-ն։
«Կցանկանայինք ևս մեկ անգամ հիշեցնել ձեզ. արևմտյան երկրները չունեն մենաշնորհ միջազգային իրավունքի և միջազգային զարգացման շարժիչ ուժերի վրա: Ոչ ոք ԵՄ-ին չի լիազորել լուծել պատերազմի և խաղաղության խնդիրները Եվրոպայում, միայն ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն ունի նման միջազգային իրավական իրավասություն»,- նշել են դիվանագիտական գերատեսչությունում։
Armenpress.am



















