Ռուսաստանի Դաշնության զորքերը առգրավել են Ուկրաինայի Զինված ուժերի երկու ավտոմեքենա, փոխել են համազգեստը և Օբոլոնիի կողմից շարժվում են դեպի Կիևի Կենտրոն: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, «Ֆեյսբուք»-ի իր էջում այս մասին  գրել է  Ուկրաինայի պաշտպանության նախարարի տեղակալ Աննա Մալյարը:

«Ռուս զինվորականներն Ուկրաինայի զինված ուժերի երկու ավտոմեքենա են առգրավել, հագել են ուկրաինացի զինվորականների համազգեստ և արագությամբ շարժվում են Կիևի Կենտրոն Օբոլոնիի կողմից: Նրանց հետևում է ռուսական ռազմական բեռնատարների շարասյունը», - տեղեկացրել է Մալյարը:

Armenpress.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն