Ռուսաստանը շարքից հանել է Ուկրաինայի 118 ռազմական օբյեկտ
ՌԴ ԶՈՒ-ն հատուկ օպերացիայի ընթացքում շարքից հանել է Ուկրաինայի 118 ռազմական օբյեկտ։ Այս մասին հայտնել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը: Երեկ երեկոյան հաղորդվել էր շարքից հանված 83 օբյեկտի մասին։
118 օբյեկտներից 11-ը ռազմական աերոդրոմներ են, 13-ը՝ կառավարման կենտեր և կապի հանգույցներ, 14-ը՝ զենիթահրթիռային համալիրներ, 36-ը՝ ռադիոտեղորոշիչ կայաններ։
ՌԴ ԶՈւ-ն ոչնչացրել է ուկրաինական 5 ինքնաթիռ, 1 ուղղաթիռ, 5 անօդաչու, ինչպես նաև 18 միավոր զրահատեխնիկա և 5 մարտական մոտորոնավակ։
Shantnews.am



















