Թբիլիսիում հարյուրավոր ընտանիքներ առանց ջրամատակարարման են մնացել վթարի պատճառով
Թբիլիսիի շրջաններից մեկում հարյուրավոր բնակիչներ առանց ջրի են մնացել վթարի պատճառով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասվում Է մայրաքաղաքի ջրամատակարարման Georgia Water & Power (GWP) ընկերության հաղորդագրության մեջ:
Ընկերության տվյալներով՝ վթարը տեղի Է ունեցել Զգվիս ուբանի շրջանում, որտեղ վնասվել Է ջրատարի մագիստրալային խողովակը:
Վերանորոգման աշխատանքներն արդեն տարվում են, սակայն դրանց անվտանգ անցկացման համար այն մագիստրալային ջրատարի ողջ ջուրը, որը մատակարարում Է շրջանի մի մասին, պոմպով հանվել Է:
Ներկայում առանց ջրի են մնացել տասնյակ փողոցների բնակիչներ:
Առայժմ հայտնի չԷ, թե երբ կվերականգնվի ջրամատակարարումը: Առանց ջրի մնացած շրջանների բնակիչների համար աշխատում Է թեժ գիծ, հաղորդել Է Sputnik-ը:
Armenpress.am