ԵՄ երկրները համաձայնության են եկել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի դեմ անձնական պատժամիջոցների շուրջ։ Այս մասին ուրբաթ օրը հայտնել է գերմանական n-tv հեռուստաալիքը՝ հղում անելով ԵՄ աղբյուրներին, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Խոսքը ակտիվների սառեցման մասին է։ Եվրամիության արտգործնախարարները պաշտոնական որոշում կկայացնեն ուրբաթ օրը։ N-tv-ն պնդում է, որ «ԵՄ-ն արդեն համաձայնության է եկել»։

Shantnews.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն