Կիևը հրաժարվել է Մոսկվայի հետ բանակցություններից․ Պեսկով
Ուկրաինական կողմը հրաժարվել է բանակցել, ՌԴ ԶՈւ գործողությունների պլանը վերսկսվել է, այսօր կեսօրին շարունակվել է ՌԴ ԶՈւ հիմնական ուժերի առաջխաղացումը, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին։
«Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նախօրեին հրամայեց դադարեցնել բանակի գործողությունները Ուկրաինայում՝ սպասելով բանակցություններին, սակայն Կիևը մերժեց դրանք, և հիմնական ուժերի առաջխաղացումը շարունակվեց»,- ասել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
Shantnews.am



















