Նավթը կտրուկ թանկացել Է ՌԴ-ի դեմ Արեւմուտքի նոր պատժամիջոցների ֆոնին
Նավթի գները երկուշաբթի օրը կտրուկ աճում են Ռուսաստանի դեմ Արեւմուտքի նոր պատժամիջոցների սահմանման վերաբերյալ նորությունների ֆոնին, որոնք սահմանափակում են ռուսաստանյան առանձին բանկերի՝ SVIFT-ից օգտվելու հնարավորությունը:
Brent տեսակի ապրիլյան ապառնագրերի արժեքը փետրվարի 28-ին ICE Futures լոնդոնյան սակարանում Երեւանի ժամանակով 09:15-ի դրությամբ մեկ բարելի դիմաց կազմել Է 103,15 դոլար, ինչը 5,22 դոլարով (5,33 տոկոս) բարձր Է նախորդ նստաշրջանի փակման պահին արձանագրված գնից: Փետրվարի 25-ի սակարկությունների արդյունքում այդ պարտավորագրերն Էժանացել են 1,15 դոլարով (1,2 տոկոս)՝ մեկ բարելի դիմաց հասնելով 97,93 դոլարի:
WTI մակնիշի հուլիսյան ֆյուչերսների գինը Նյու Յորքի ապրանքային բորսայի Էլեկտրոնային սակարաններում (NYMEX) ներկա պահին մեկ բարելի դիմաց հասել Է 97,03 դոլարի, ինչը 5,44 դոլարով (5,94 տոկոս) բարձր Է փետրվարի 25-ի նստաշրջանի ամփոփիչ ցուցանիշից: Հունիսի 18-ին շուկայի փակման դրությամբ այդ պարտավորագրերի արժեքն աճել Է 0,6 դոլարով (0,8 տոկոս)՝ մեկ բարելի դիմաց կազմելով 71,64 դոլար: WTI-ն Էժանացել Է 1,22 դոլարով (1,3 տոկոս)՝ նախորդ սակարկությունների ընթացքում բարելի դիմաց հասնելով 91,59 դոլարի: Փետրվարի 25-ին G7-ի երկրների ղեկավարները որոշում են ընդունել ռուսաստանյան մի քանի բանկեր անջատել SWIFT վճարումների միջազգային համակարգից:
«Այդ միջոցը կապահովի այդ բանկերի անջատումը միջազգային ֆինանսական համակարգից եւ վնաս կհասցնի միջազգային գործառնություններ անցկացնելու նրանց ունակությանը»,-ասվում Է G7-ի համատեղ հայտարարության մեջ: Փորձագետների կարծիքով, թեեւ նոր պատժամիջոցներն ուղղակիորեն չեն վերաբերում Էներգետիկական հատվածին, այդուամենայնիվ, դրանք զգալի բացասական ազդեցություն կունենան դրա վրա:
«Բանկային հատվածի տարատեսակ պատժամիջոցները դժվարացնում են Էներգառեսուրսների վաճառքը Ռուսաստանից: Բանկերի մեծ մասը հազիվ թե բազային ֆինանսական ծառայություններ տրամադրի այդ պատժամիջոցների ներքո հայտնվելու ռիսկերից խուսափելու համար»,-նշել Է Again Capital-ի փորձագետ Ջոն Քիլդաֆը: Դրա հետ մեկտեղ շուկան նույնպես երկյուղում Է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կարող Է պատժամիջոցներին ի պատասխան որոշում ընդունել՝ սահմանափակել Էներգառեսուրսների մատակարարումները՝ այդպիսով ճնշման լծակ դարձնելով դրանք, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
1in.am