Ուկրաինայում Ադրբեջանի դեսպանատնից հայտնում են, որ ադրբեջանցիների 8 մեքենայից բաղկացած շարասյունը, որն Ուկրաինայում ընթացող ռազմական հակամարտության պատճառով փորձել է Օդեսայի մարզից ինքնուրույն մեկնել Մոլդովա՝ Մերձդնեստրի սահմանի մոտ, գնդակոծության է ենթարկվել: Անհայտ անձանց կրակոցների հետևանքով զոհվել է 3 ադրբեջանցի, չորսը վիրավորվել է: Եվս մեկ քաղաքացի սպանվել է Խարկովում, երբ տնից դուրս է եկել ջուր գնելու:

Ադրբեջանի ԱԳՆ-ն և Ուկրաինայում Ադրբեջանի դեսպանատունը կոչ են արել իրենց հայրենակիցներին՝ մնալ տանը, պահպանել պարետային ժամը, հեռու մնալ ռազմական օբյեկտներից և ակտիվ ռազմական գործողությունների գոտիներից:

1lurer.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն