նացող և ինչ-որ պահի, սպառված համարելով դիվանագիտական ճանապարհով համաձայնության հասնելու հնարավորությունը, որոշեց պարտադրել իր պայմանները։

Գոյություն ունեցող կառուցվածքի կարդինալ փոփոխությունը լայնածավալ տեղաշարժ է, որը չի կարող հարթ անցնել: Արդյունքում վերանայումն իսկապես հիմնարար է լինելու, սակայն ոչ ոք չի ստանձնի առաջիկայում կանխատեսել դրա պարամետրերն ու ուժերի դասավորվածությունը։

Մինչ վերջերս, երբ հարցը վերաբերում էր աշխարհակարգին, որոշիչ խոսքը` Վաշինգտոնինն էր, ով գլոբալ քաղաքականության մեջ հաշվի էր առնում հիմնականում Պեկինի կարծիքի հետ: Սակայն այժմ Մոսկվան հավակնում է մասնակցից դառնալ այդ երկխոսությանը՝ նախաձեռնելով իր վճռորոշ գործողությունները Եվրոպայում։

Միաժամանակ, Չինաստանն իր ավանդույթի համաձայն, նախընտրում է սպասել ռուս-արևմտյան «հաղորդակցության» ավարտին։ Պեկինը հենց այնպես չի մանևրում, այլ փորձում է սխալ հաշվարկներ չանել, քանի որ ռազմաքաղաքական շահերով մոտ է Ռուսաստանին, իսկ տնտեսապես` ԱՄՆ-ին։ Երկուսն էլ համատեղելն իհարկե երկար ժամանակ չի հաջողվի, սակայն Չինաստանն առայժմ ձգտում է դրան։

Ռուս-արևմտյան առճակատումն ինչպես նշվեց` ասիմետրիկ է։ ԱՄՆ-ը և նրա եվրոպական դաշնակիցները զգալի առավելություն ունեն ֆինանսատնտեսական ոլորտում։ Իսկ Ռուսաստանը հայտնի է ռազմական ուժ կիրառելու իր կարողությամբ և պատրաստակամությամբ։ Ստացվել է աշխարհաքաղաքական բարդ համակցություն, ինչը կարող է անկանխատեսելի հետևանքների հանգեցնել: Այսինքն՝ այս հիմքի վրա դժվար է պատկերացնել, թե ապագայում ինչպե՞ս է կառուցվելու ուժերի անհրաժեշտ հավասարակշռությունը։

Ըստ այդմ, եթե ակնկալում ենք քիչ թե շատ կայունացում, ապա այն պետք է փնտրենք ուժերի հավասարակշռության մեջ։ Խնդիրը Ուկրաինան չէ, որն իր պոպուլիստ ղեկավարության պատճառով կործանվում է բախման թատերաբեմում: Աշխարհաքաղաքական այս հակամարտության քաղաքական, տնտեսական, գաղափարական և հումանիտար բաղադրիչը տրվել է Եվրոպային, մինչդեռ ԱՄՆ-ն ավելի ու ավելի է դիրքավորվում որպես Ռուսաստանի ռազմավարական հակակշիռ։ 

Այսինքն՝ ռազմավարական կայունությունը պետք է լրացվի այլ ոլորտներում ստեղծված անհավասարակշռությամբ։ Դա գուցե կողմերին լիարժեք չբավարարի, բայց թվում է, թե ստեղծված իրավիճակում պետք է հույս դնել միայն դրա վրա։ Արդյունքում` Արևմուտքը ստիպված է լինելու ընդունել Ռուսաստանի հիմնական պահանջները:

Արտակ Զաքարյան

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն