Խարկովում ԵԱՀԿ աշխատակից է զոհվել
Ուկրաինական Խարկովում զոհվել է ԵԱՀԿ Ուկրաինայի առաքելության աշխատակից Մարինա Ֆենինան։ Այս մասին հայտնում է առաքելության Վիեննայի քարտուղարությունը։
Հայտարարության համաձայն, Մարինա Ֆենինան զոհվել է կրակի տակ հայտնվելով, երբ իր ընտանիքի համար մթերք է փորձել հասցնել իր հայրենի քաղաքում, որը վերածվել է մարտական գործողությունների թատերաբեմի։
Hraparak.am