Դուք ձեր ներքաղաքական շահերի համար Արցախի վերահսկողության տակ գտնվող ամբողջ տարածքը համարում եք մեկ իրավական միավոր, հաշվում եք՝ որքան հող է կորսվել, առանց մտնելու այն դետալների մեջ, որ այն 7 շրջանը ոչ ոք՝ միջազգային հանրությունը և Հայաստանի ղեկավարները այդ միջազգային հանրության հետ բանակցություններում չեն համարել Արցախի մաս, այլ համարել են ԼՂ-ին շրջապատող տարածք: Այս մասին ԱԺ-ում ելույթ ունենալիս հայտարարեց ՔՊ-ական պատգամավոր Արման Եղոյանը՝ դիմելով ընդդիմադիր պատգամավորներին:

«Այն ժամանակ դա անվտանգության տարածք էր, մեր ժամանակ դարձավ Արցախի մա՞ս: Կողմնորոշվեք: Բա հակադարձեիք, պարոն Օհանյան, նախարար էիք: Ես համոզված եմ, որ դուք տեղյակ էիք»,- ասել է Եղոյանը՝ դիմելով Սեյրան Օհանյանին:

Եղոյանը նշել է՝ երբեք չի եղել համաձայնություն խոսել հողեր հանձնելու մասին առանց կարգավիճակի:

«Ձեր ժամանակ՝ Ապրիլյան պատերազմի համար մեղավորը Ադրբեջանն է, մեր ժամանակ մեղավորը մենք ե՞նք: Սերժ Սարգսյա՞նն է մեղավոր, որ պատերազմ սկսվեց ապրիլին: Եթե օգտագործենք մեղավոր բառը, ոչ: Պատերազմին նախորդող շրջանում այն, ինչ ինքն արեց, մեղք չէր, նա փորձեց պաշտպանել Հայաստանի շահը, այն է՝ չընդունեց 2016-ի հունվարին իրեն ներկայացված առաջարկը, ինչպես մենք չընդունեցինք այդ նույն առաջարկը ոչ շատ մեծ փոփոխություններով իրենից հետո»,- ասաց Եղոյանը:

Tert.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն