Չեռնիգովում ռմբակոծության հետևանքով տասնյակ խաղաղ բնակիչներ են զոհվել
Չեռնիգովում ռուսական ավիացիայի ռմբակոծության զոհ է դարձել 47 խաղաղ բնակիչ։ Այս մասին ուրբաթ՝ մարտի 4-ին, հայտնել է Չեռնիգովի շրջանային վարչակազմի մամուլի ծառայությունը, փոխանցում է korrespondent.net-ը:
«Բուժհաստատությունների թարմացված տեղեկատվության համաձայն՝ երեկ՝ մարտի 3-ին, Չեռնիգովի տարածքում ռուսական ավիացիայի ռմբակոծության հետևանքով զոհվել է 47 մարդ՝ 38 տղամարդ և ինը կին, 18 մարդ փրկվել է»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Hraparak.am