Չպետք է թույլ տալ, որ Պուտինը մնա անպատիժ․ Բլինքեն
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարել է, որ չպետք է թույլ տալ, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մնա անպատիժ, որպեսզի չբացի Պանդորայի արկղը ողջ աշխարհի համար։
«Սա ագրեսիա է, մարտահրավեր, սպառնալիք, որը վերաբերում է ողջ աշխարհին», ասել է նա։
ԱՄՆ պետքարտուղարն ասել է, որ մի երկիր չի կարող պարզապես գնալ և փոխել մեկ այլ երկրի սահմանները, չի կարող մյուսին թելադրել, թե իր քաղաքացիներն ինչ ընտրություն պետք է կատարեն։ Բացի այդ, անցել են աշխարհը ազդեցության ոլորտների բաժանելու ժամանակները, երբ մեկը մյուսներին ենթարկում է իր կամքին։
1in.am