Ռուսաստանը լռության ռեժիմ է հայտարարել Ուկրաինայում և բացել հումանիտար միջանցքները
Ռուսաստանը լռության ռեժիմ է հայտարարել Մարիուպոլից և Վոլնովախայից խաղաղ բնակիչների դուրս գալու համար, լրագրողներին հայտնել են պաշտպանության նախարարությունից։
«Այսօր՝ մարտի 5-ին, Մոսկվայի ժամանակով ժամը 10․00-ից ռուսական կողմը լռության ռեժիմ է հայտարարում և մարդասիրական միջանցքներ է բացում Մարիուպոլից և Վոլնովախայից խաղաղ բնակիչների դուրս գալու համար»,-հայտնել են նախարարությունից։
Նրանք հավելել են, որ ուկրաինական կողմի հետ համաձայնեցվել են մարդասիրական միջանցքները և ելքի ուղիները։
hy.armradio.am