Ֆրանսիայում սպառնում են «Պուտինի տուն» ռեստորանների ցանցի սեփականատերերին
Ռուս-ուկրաինական հակամարտության ֆոնին Փարիզում «Պուտինի տուն» (La Maison de la Poutine) ռեստորանների կանադական ցանցի ներկայացուցչությունը բախվել է կոշտ քննադատության և բազմաթիվ սպառնալիքների, գրում է lapresse.ca կայքը։
Փարիզում և Թուլուզում մասնաճյուղեր ունեցող ռեստորանի սեփականատերերը հայտնել են, որ փետրվարի 24-ից հետո վիրավորանքներով և սպառնալիքներով հաղորդագրություններ են ստանում։ Խոսքը նամակների ու հեռախոսազանգերի մասին է։
Բացի այդ, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի անունը կրող ռեստորանը վատ գնահատականներ է ստացել առցանց սննդի պատվիրման ծրագրերում։ Ռեստորանը կարճ ժամանակում կորցրել է շատ հաճախորդներ և զգալի եկամուտ:Ս
Ռեստորանի ղեկավարությունը սոցցանցերում հայտնել է, որ կապ չունի ռուսական ռեժիմի և նախագահ Պուտինի հետ։
Tert.am