Էրդողանը Պուտինի հետ բանակցություններ է ակնկալում անցկացնել մարտի 6-ին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը մարտի 6-ին ակնկալում է հեռախոսային բանակցություններ վարել Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ։
«Այս պատերազմը պետք է անհապաղ դադարեցվի, անհրաժեշտ է նստել բանակցությունների սեղանի շուրջ: Մեր նախագահը շատ ինտենսիվ դիվանագիտություն է վարում: Վաղը մեր նախագահը բանակցություններ կունենա Պուտինի հետ»,- շաբաթ օրը n-tv-ի եթերում ասել է Թուրքիայի նախագահի խոսնակ Իբրահիմ Քալինը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Քալինի խոսքով՝ առաջիկա բանակցությունների ընթացքում Էրդողանը մտադիր է ևս մեկ անգամ Թուրքիան առաջարկել՝ որպես Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների հարթակ։
Shantnews.am