Նիդերլանդներում Ռուսաստանի Դաշնության դեսպանության հյուպատոսական բաժնի վրա մարտի 4-ին ինքնաշեն պայթուցիկ սարք է նետվել: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այս մասին ռուսական «Առաջին ալիք»-ի եթերում հայտարարել է Նիդերլանդներում ՌԴ դեսպան Ալեքսանդր Շուլգինը:

«Երեկ մեր դեսպանության հյուպատոսական բաժնի վրա ինքնաշեն պայթուցիկ սարք է նետվել, պետք է գազով բալոնը պայթեր, սակայն, բարեբախտաբար, այն չի աշխատել»,- հայտնել է դիվանագետը:

Շուլգինը նկատել է, որ սա միակ դեպքը չի եղել:

«Իմ, ինչպես նաև մեր ռազմական կցորդի և ևս երեք ավագ դիվանագետի հասցեով մեր դեսպանություն նամակներ են ուղարկվել՝ սպիտակ փոշիով լցված»,- ասել է նա:

Shantnews.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն