Կուլեբան հնարավոր է համարել Լավրովի հետ հանդիպումը Թուրքիայում
Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրո Կուլեբան հնարավոր է համարել Թուրքիայում Ռուսաստանի իր պաշտոնակից Սերգեյ Լավրովի հետ հանդիպումը, եթե բովանդակային բանակցությունների հեռանկար լինի։
Նախօրեին Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն, անդրադառնալով Բելառուսում կայացած ռուս-ուկրաինական բանակցություններին, նշել էր, որ իր երկիրը ցանկանում է մարտի 11-13-ն Անթալիայում կայանալիք դիվանագիտական ֆորումի շրջանակում կազմակերպել Ռուսաստանի և Ուկրաինայի ԱԳ նախարարների հանդիպումը։
Նա հավելել էր, որ Սերգեյ Լավրովն ավելի վաղ հաստատել է մասնակցությունը ֆորումին։
1lurer.am