Մարիուպոլում 17 մարդ է կարողացել դուրս գալ մարդասիրական միջանցքով․ Բասուրին
17 մարդ, այդ թվում՝ երեխաներ, կարողացել են դուրս գալ Մարիուպոլից, չնայած մարտերին, ասել է ԴԺՀ-ի ժողովրդական միլիցիայի ներկայացուցիչ Էդուարդ Բասուրինը։
«Իմ ունեցած վերջին տեղեկություններով՝ 17 մարդ՝ 12 մեծ և հինգ երեխա, կարողացել են փախչել, պատկերացնու՞մ եք՝ մարդիկ ինչ աստիճանի հուսահատված են , որ կրակի տակ իրենց երեխաների հետ փախչում են այս դժոխքից։ Առանց միջանցքի. մարդիկ ինչ-որ փորձված ճանապարհներով են գնում, հնարավորություն են գտել… հուսահատված մարդիկ, փրկելով իրենց երեխայի կյանքը, զոհաբերելով երեխային։ Դա սարսափելի է»,- ասել է Բասուրինը «Ռոսիա 1»-ի եթերում։
Shantnews.am