Ուկրաինայում հատուկ ռազմական գործողություն սկսելու որոշումը դժվար էր․ Պուտին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը դժվար է անվանել Ուկրաինայում հատուկ գործողություն սկսելու որոշումը։
Այսօր՝ մարտ 5-ին, ՌԴ նախագահը հանդիպում է անցկացրել ռուսական ավիաընկերությունների թռիչքային անձնակազմի կանանց հետ, հանդիպման ժամանակ նրան հարց է տրվել Ուկրաինայում հատուկ գործողության նպատակների մասին։
«Ես դա ասել եմ գործողության սկզբում և խոսել եմ նախքան այս որոշման ընդունումը, դժվար որոշում է, առանց որևէ կասկածի»,- ասել է Պուտինը՝ պատասխանելով հարցին։
Shantnews.am