Visa և Mastercard միջազգային վճարային համակարգերը որոշել են առաջիկա օրերին սահմանափակել իրենց աշխատանքը Ռուսաստանում։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ ներկայացնելով մանրամասն տեղեկություն ՌԴ-ում վերոնշյալ քարտերի աշխատանքի սահմանափակման վերաբերյալ:

Ռուսաստանում աշխատանքը սահմանափակելու որոշումը միաժամանակ կայացրել են Visa-ն և Mastercard-ը։ Visa-ի ղեկավար Ալֆրեդ Քելլիի խոսքով՝ ընկերությունը նման միջոցներ է ձեռնարկում Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի ֆոնին։ 

Mastercard-ի ղեկավարությունն իր հերթին նշել է, որ համապատասխան միջոցներ են ձեռնարկվել Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի լույսի ներքո։ Միաժամանակ ընկերությունն ընդգծել է, որ Ռուսաստանի Դաշնության գործընկերների հետ «կսկսվեն վերականգնման աշխատանքները, երբ դա տեղին է և օրենքով թույլատրված կլինի»:

Ի՞նչ է սա նշանակում ռուսների համար

Որոշումը չի ազդի Ռուսաստանի տարածքում գտնվող բոլոր ռուսական բանկերի Visa և Mastercard քարտերի աշխատանքի վրա։ Դա հնարավոր է, քանի որ երկրի տարածքում բոլոր վճարումները կատարվում են ներքին ազգային վճարային քարտերի համակարգով:

Ռուսաստանում Visa և Mastercard քարտերի սեփականատերերը նախկինի պես կկարողանան գործարքներ կատարել բանկոմատներով, վճարել քարտերով և քարտից քարտ փոխանցումներ կատարել երկրի ներսում։

Այնուամենայնիվ, քարտերով անդրսահմանային գործարքները հասանելի չեն լինի: Սա վերաբերում է ինչպես արտասահմանյան առցանց խանութներից գնումների համար վճարելուն, այնպես էլ արտերկրում այդ քարտերից օգտվելուն:

Visa և Mastercard քարտերը կշարունակեն աշխատել արտերկրում, որտեղ ընդունվում է «МИР» քարտը: Այժմ այդ երկրներն են Հայաստանը, Թուրքիան, Արաբական Միացյալ Էմիրությունները, Վիետնամը,  Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Տաջիկստանը։

Tert.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն