Մարիուպոլում տեղական ժամանակով ժամը 12։00-ից սկսվում է խաղաղ բնակչության տարհանումը։

Ինչպես հաղորդում է «Ուկրինֆորմ»-ը, այս մասին «Տելեգրամ»-ում հայտնել է Մարիուպոլի քաղաքային խորհուրդը:

Դոնեցկի մարզային ռազմա-քաղաքացիական վարչակազմի ղեկավար Պավել Կիրիլենկոյի ղեկավարած Համակարգող կենտրոնի տեղեկատվության համաձայն՝ մարտի 6-ին, տեղական ժամանակով ժամը 10:00-ից մինչեւ 21:00-ն լռության ռեժիմ է սահմանվել:

Ավելի վաղ ԴԺՀ-ի իշխանությունները նույնպես հայտարարել էին միջանցքի բացման մասին, որով տարհանվել էր 92 մարդ:

1in.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն