Այսօր՝ մարտի 6-ին, դանակներով զինված, դիմակավորված ավազակային հարձակում է տեղի ունեցել Երևանում: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

Նշվում է, որ ժամը 12:30-ի սահմաններում ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ ժամը 10:00-ից 10:30-ն ընկած ժամանակահատվածում դանակներով և զենքի նմանվող առակահով զինված, ինչպես նաև բժշկական դիմակներով դիմակավորված 2 քաղաքացի մտել են «Դալմա Գարդեն Մոլ» առևտրի կենտրոնում գործող հայտնի «Զառա» հագուստի սրահ:

«Նրանք աշխատակցի հասցեին սպառնալիքներ են հնչեցրել ու հափշտակել 2-2,5 մլն դրամ, ապա դիմել են փախուստի: Դեպքի վայր է ժամանել նաև ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գնդապետ Արամ Հովհաննիսյանը: Տեղում ուժեղացված ծառայություն են կատարում ՀՀ ոստիկանության պարեային ծառայության Երևանի գնդի 3-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները»,-նշում է աղբյուրը:

Shamshyan.com

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն