Ռուսաստանի զինված ուժերը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ուղղված խնդրանքից հետո ժամը 10:00-ից հայտարարում են հրադադարի ռեժիմ և բաց հումանիտար միջանցքներ։ Այս մասին հաղորդում է TACC-ը։

Այսպիսով, Ուկրաինայի խաղաղ բնակիչները կկարողանան լքել Կիևը, Մարիուպոլը, Խարկովը և Սումը։

Հիշեցնենք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը փետրվարի 21-ին հեռուստաուղերձում ասել էր, որ անհրաժեշտ է համարում անհապաղ ճանաչել ԼԺՀ-ի և ԴԺՀ-ի ինքնիշխանությունը, և ստորագրել է համապատասխան հրամանագրեր։

Փետրվարի 24-ի առավոտյան Պուտինը հայտարարեց Դոնբասում ռազմական գործողություն սկսելու մասին։ Դիմելով ուկրաինացի ժողովրդին՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ասել է, որ Ուկրաինայի վրա հարձակվել են հյուսիսից, հարավից, արևելքից, իսկ Դոնբասում զինվորականները ծանր մարտեր են մղում։ Նա ասել է, որ Ուկրաինայի իշխանությունները որոշել են խզել դիվանագիտական հարաբերությունները Ռուսաստանի հետ։

Armeniatoday.news

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն