Հրդեհ է բռնկվել Լուգանսկի նավթային պահեստում Ուկրաինայի զինված ուժերի գնդակոծության հետևանքով։ Այս մասին հայտարարել է Լուգանսկի ներկայացուցիչ Ռոդիոն Միրոշնիկը։

«Ուկրաինայի Զինված ուժերը հարվածել են Լուգանսկի նավթային պահեստին: Հարված է եղել ինչ-որ ծանր բանով, հնարավոր է՝ «Տոչկա-Ու», նավթային պահեստի Թելման փողոցի տարածքում: Հրդեհը տեսանելի է մեծ հեռավորությունից»,- գրել է նա Telegram-ի ալիքում։

Հրթիռակոծության փաստը հաստատել են ԼԺՀ-ի ժողովրդական միլիցիան։ «Նախնական տեղեկությունների համաձայն՝ Ազգայնականների կողմից «Տոչկա-Ու» մարտավարական հրթիռային համակարգի կիրառման հետևանքով հրդեհ է բռնկվել Լուգանսկ քաղաքի նավթի պահեստում: Հավելյալ տեղեկություններ են պարզվում խաղաղ բնակչության շրջանում զոհերի և ենթակառուցվածքներին հասցված վնասների մասին»,- ասված է նախարարության հաղորդագրությունում։

Փետրվարի 24-ի առավոտյան Պուտինը հայտարարեց Դոնբասում ռազմական գործողություն սկսելու մասին։ Դիմելով ուկրաինացի ժողովրդին՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ասել է, որ Ուկրաինայի վրա հարձակվել են հյուսիսից, հարավից, արևելքից, իսկ Դոնբասում զինվորականները ծանր մարտեր են մղում։ Նա ասել է, որ Ուկրաինայի իշխանությունները որոշել են խզել դիվանագիտական հարաբերությունները Ռուսաստանի հետ։

Armeniatoday.news

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն