Ռուսաստանի ՊՆ-ն հայտարարել է, որ «լռության ռեժիմ» է հայտարարել Մոսկվայի ժամանակով առավոտյան ժամը 10-ից և բացել է վեց մարդասիրական միջանցք, այդ թվում՝ Կիևից:

Սակայն պարզվել է, որ այդ միջանցքները տանում են կամ Բելառուս (օրինակ՝ Կիևը՝ Գոմել), կամ Ռուսաստան (Խարկովից Բելգորոդ)։

Ուկրաինայի փոխվարչապետն ասել է, որ Կիևը նամակ է ստացել Ռուսաստանից՝ առաջարկելով ստեղծել հենց այդպիսի մարդասիրական միջանցքներ, սակայն Ուկրաինան ի պատասխան Ռուսաստանին է ուղարկել իր պայմանները երթուղիների վերաբերյալ։

«Սա անընդունելի տարբերակ է մարդասիրական միջանցքների բացման համար: Մեր ժողովուրդը Կիևի մոտից Բելառուս չի մեկնի, որպեսզի հետո ինքնաթիռով թռչի Ռուսաստանի Դաշնություն»,- ասել է փոխվարչապետ Իրինա Վերեշչուկը:

Նա խնդրել է Միացյալ Նահանգների և Ֆրանսիայի նախագահներին, ինչպես նաև Մեծ Բրիտանիայի վարչապետին օգնել իրական մարդասիրական միջանցքների բացման հարցում։

1in.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն