Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ բանակցությունների մասնակիցները չեն բարձրաձայնի առաջարկված նախապայմանները, նախքան ընդհանուր դիրքորոշումների համաձայնեցումը եւ կպահպանեն որոշակի գաղտնիություն։ Այս մասին հայտարարել է ուկրաինական պատվիրակության անդամներից Միխայիլ Պոդոլյակը։

«Բանակցություններն ընթանում են եւ չափազանց բարդ են։ Այնտեղ շատ կետեր կան, որոնք ներկայացվել են երկու կողմերից էլ։ Մենք պայմանավորվել ենք, որ նախքան այն պահը, քանի դեռ չենք համաձայնեցրել ընդհանուր մոտեցումները, չհայտարարել այդ մասին, որպեսզի այդ դիրքորոշումները ճնշումներ չգործադրեն հասարակական կարծիքի վրա»,- ասել է Պոդոլյակը, հավելելով, որ կարիք չկա հիմա ինչ-որ հում վիճակում գտնվող բաներ ասելով, հարուցել ինչ-որ սխալ արձագանքներ։

Հիշեցնենք, որ այսօր տեղի են ունենալու ռուս-ուկրաինական բանակցություններ, որոնք թվով երրորդն են։

Hraparak.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն