Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունները կմեկնարկեն 18:00-ին
Ռուսական պատվիրակությունը Բելառուս է ժամանել նույն կազմով. առաջիկայում սպասվում են բանակցություններ Ուկրաինայի հետ։ Այդ մասին հայտնում է ТАСС-ը:
Պատվիրակությունների կազմը կլինի նույնը: Հանդիպման վայրը նույնպես անփոփոխ է. ինչպես և երկրորդ հանդիպումը, այն տեղի կունենա Բելովեժյան թավուտում:
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու աշխատակազմից հաստատել են բանակցությունների երրորդ փուլի անցկացման մասին լուրը՝ հստակեցնելով, որ հանդիպումը կմեկնարկի 18:00-ին (Երևանի ժամանակով):
Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունները Բելառուսում արդեն բանակցությունների երկու փուլ են անցկացրել։
1lurer.am