Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը դատապարտել է Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հայտարարությունները մարդասիրական միջանցքների մասին։ Այս մասին հայտնում է rfi.fr-ը։

«Պետք է մարդասիրական կազմակերպություններին հնարավորություն տալ օգնության հասնելու, իսկ նրանց միջամտության ժամանակ անհրաժեշտ է լիարժեք հրադադար, որ պաշտպանության տակ վերցնեն կանանց, երեխաներին, տղամարդկանց, որոնց այդ պաշտպանությունն անհրաժեշտ է և որ հնարավոր լինի նրանց դուրս բերել հակամարտության գոտուց։ Այդ պատճառով անհրաժեշտ են ոչ պարզապես միջանցքներ, որոնք շատ արագ սպառնալիքի տակ են հայտնվում։ Եվ ոչ էլ երեսպաշտ խոսակցություններ, թե մենք կպաշտպանենք մարդկանց՝ նրանց ուղարկելով Ռուսաստան։ Այս ամենը լուրջ չէ։ Սա ցինիզմ է՝ բարոյական ու քաղաքական։ Դա անտանելի է ինձ համար։ Ռուսաստանը հանդես է գալիս դեպի Ռուսաստան տանող միջանցքների օգտին։ Չեմ կարծում, որ ուկրաինացիների մեծամասնությունը կցանկանար ապաստան ստանալ Ռուսաստանում։ Սա երեսպաշտություն է», – ասել է Մակրոնը։

1in.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն