Աշխարհում հայտնաբերվել Է COVID-19-ով ախտահարման ավելի քան 446,2 միլիոն դեպք
COVID-19 կորոնավիրուսով վարակման գրանցված դեպքերի թիվն աշխարհում մարտի 7-ի առավոտվա դրությամբ կազմել Է 446 միլիոն 274 հազար 346: Այդ մասին, Worldometer պորտալի վերջին տվյալները: Վիրուսի տարածման սկզբից ի վեր COVID-19-ի հետ կապված հիվանդություններից մահացածների թիվը հասել Է 5 միլիոն 999 հազար 218 մարդու: COVID-19-ով վարակման ավելի քան 20 միլիոն դեպք գրանցած երկրների թվի մեջ մտնում են ԱՄՆ-ը, Հնդկաստան, Բրազիլիան եւ Ֆրանսիան :
Վարակվածների եւ մահացածների թվով առաջատարը մնում Է Միացյալ Նահանգները, որտեղ միագումար հայտնաբերվել Է 79 միլիոն 271 հազար 466 COVID-19-ով ախտահարված, իսկ մահացածների թիվը երկրում հասել Է 958 հազար 621-ի: Վարակվածների թվով երկրորդ տեղն զբաղեցնում Է Հնդկաստանը, որտեղ COVID-19-ի հաստատված դեպքերի թվաքանակը հասել Է 42 միլիոն 967 հազար 315-ի, իսկ ախտահարման հետեւանքներից մահացածների թիվն այս երկրում կազմել Է 515 հազար 102 մարդ:
Աշխարհում ախտահարվածների թվով երրորդ հորիզոնականում գտնվում Է Բրազիլիան, որտեղ համավարակի ժամանակաշրջանում գրանցվել Է 29 միլիոն 56 հազար 525 հիվանդացած, նրանցից մահացել Է 652 հազար 437 մարդ: Չորրորդ դիրքում Ֆրանսիան Է: Երկրում միագումար գրանցվել Է 23 միլիոն 236 հազար 908 ախտահարված եւ 140 հազար 296 մահ: Worldometer պորտալի տվյալներով, որը մասնագիտանում Է աշխարհի կարեւորագույն իրադարձությունների վիճակագրության բնագավառում, մոլորակի 1 միլիոն բնակչության հաշվով մահացության գործակիցը մարտի 7-ի առավոտվա դրությամբ կազմել Է 772,4: ԱՄՆ-ում 1 միլիոն բնակչի հաշվով մահացել Է 2944, Հնդկաստանում՝ 367, Բրազիլիայում՝ 3032, Ֆրանսիայում՝ 2126 մարդ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
1in.am