Կառավարվող հրթիռներով ամերիկյան ռազմածովային ուժերի ականակիր նավերը մտել են Բալթիկ ծով: Այս մասին հայտնել  է Ռուսաստանի ազգային պաշտպանության վերահսկման կենտրոնը, փոխանցում է RT-ն։

«Բալթյան նավատորմի ուժերն ու միջոցները սկսել են վերահսկել նավերի գործողությունները»,- ասվում է հաղորդագրության մեջ։

ՌԴ ՊՆ ղեկավարի տեղակալ Ալեքսանդր Ֆոմինն ավելի վաղ հայտարարել էր «ՆԱՏՕ-ի՝ ուղիղ սադրանքների պրակտիկային անցնելու մասին», որոնք կապված են զինված առճակատման վերածվելու մեծ ռիսկի հետ։

Նա որպես օրինակ էր բերել 2021 թվականի հունիսին բրիտանական ականակիր նավի՝ Ղրիմի Ֆիոլենտ հրվանդանում Ռուսաստանի տարածքային ջրեր ներթափանցելու փորձը։

Shantnews.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն