Ռուսական կողմը հայտարարում է «լռության ռեժիմ» և պատրաստ է մարտի 8-ին՝ Մոսկվայի ժամանակով ժամը 10:00-ից, մարդասիրական միջանցքներ ապահովել Ուկրաինայում։ Այս մասին հայտնել են Ուկրաինայում ՌԴ հումանիտար արձագանքման միջգերատեսչական համակարգման շտաբից:

Ռուսական կողմը պատրաստ է հումանիտար միջանցքներ ապահովել Կիևից ու հարակից բնակավայրերից, Բելառուսի տարածքով, դեպի Գոմել, այնտեղից էլ՝ ինքնաթիռներով դեպի ՌԴ, իսկ հարավային ուղղությամբ՝ Չեռնիգովից, Բելառուսի տարածքով, կրկին Գոմել, այնտեղից էլ՝ ինքնաթիռներով դեպի ՌԴ։

Սումիից հումանիտար 2 միջանցք կտրամադրվի դեպի Պոլտավա ու ռուսական Բելգորոդ, այնտեղից էլ՝ նշանակված վայրեր կամ ժամանակավոր տեղավորման կետեր։ Հարավային ուղղությամբ՝ Խարկովից Բելգորոդ, այնտեղից՝ նշանակված վայրեր կամ ժամանակավոր տեղավորման կետեր, ինչպես նաև՝ Լվով, Ուժգորոդ, Իվանո-Ֆրանկովսկ։

1in.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն