Կուլեբան Անթալիայում Լավրովի հետ բանակցելու հույս է հայտնել
Եթե Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը լուրջ է տրամադրված, ապա մենք՝ որպես երկու դիվանագետ, կզրուցենք Անթալիայում դիվանագիտական ֆորումի շրջանակում: Այդ մասին հայտարարել է Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրո Կուլեբան։
Նշվում է, որ նախարարների հանդիպումը տեղի կունենա մարտի 10-ին։ Կուլեբան հայտարարել է նաև, որ Ուկրաինան ցանկանում է ուղիղ բանակցություններ անցկացնել Վլադիմիր Պուտինի և Վոլոդիմիր Զելենսկու միջև:
Նախարարը նաև հույս է հայտնել, որ արևմտյան երկրները Կիևին կտրամադրեն ինքնաթիռներ, ինչպես նաև հակահրթիռային և հակաօդային պաշտպանության համակարգեր։ Նա ևս մեկ անգամ կոչ է արել նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ։
1lurer.am