Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը կիրակի օրը կայցելի Ստամբուլ և կհանդիպի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Այդ մասին հայտնում է Daily Sabah-ը։ Ղեկավարները ուկրաինական ճգնաժամը, ինչպես նաև՝ երկկողմ հարաբերությունները։

Հունաստանի եւ Թուրքիայի միջեւ դիվանագիտական հարաբերությունները 2020թ․ հասել էին վերջին տասնամյակների ընթացքում ամենացածր կետին՝ այն բանից հետո, երբ Թուրքիան ռազմական նավերի ուղեկցությամբ Oruç Reis հետախուզական նավն ուղարկել էր Հունաստանի ջրեր՝ բնական գազ որոնելու: Ի պատասխան՝ Հունաստանը տեղակայել էր իր նավատորմը և դիմակայությունը դրդել էր ԵՄ-ին ժամանակավորապես պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի էներգետիկայի նախարարության բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ:

Միցոտակիսը Ստամբուլի Ֆեների հունական ուղղափառ պատրիարքարանում կիրակի օրը պատարագի կմասնակցի, որից հետո Էրդողանը կընդունի Հունաստանի վարչապետին, հայտնում է Daily Sabah-ը։ Երկու առաջնորդները նաեւ կճաշեն, ասվում է հաղորդագրության մեջ։

1in.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն