«Այդպես չէ». իմքայլական պատգամավորը համաձայն չէ, թե մեր տարածքում ադրբեջանցիներն ինչ ուզում, անում են
«Իմ քայլը» խմբակցության անդամ Ռուբեն Ռուբինյանը չհամաձայնեց դիտարկմանը, թե մեր տարածքում ադրբեջանցիներն ինչ ուզում, անում են:
«Ամենևին այդպես չէ: Խնդիր առկա է, ներկայիս ստատուս քվոն անընդունելի է մեզ համար, բայց այդ հատվածներում օպերատիվ իրավիճակը մեր զինվորների վերահսկողության ներքո է: Սա չեմ ասում այն առումով, որ իրավիճակը նորմալ է: Սա նորմալ չէ, և խնդիրը պետք է լուծվի», - լրագրողների հետ զրուցում ասաց պատգամավորը:
Նա չպատասխանեց հարցին՝ եթե մինչև քարոզարշավի մեկնակը չհաջողվի ադրբեջանցիներին ՀՀ տարածքից դուրս հանել, ինչպե՞ս է պատկերացնում քարոզարշավի ընթացքը:
«Քանի որ գործընթաց կա, թույլ տվեք հիմա չմեկնաբանել: Կտեսնենք ըստ հետագա զարգացումների», - ասաց նա:
Նյոթը՝ Aysor.am