Ճապոնիայի կառավարությունը բողոքի նոտա է ուղարկել Մոսկվա
Ճապոնիայի կառավարությունը բողոքի նոտա է ուղարկել Մոսկվա՝ իրենց երկիրը անբարյացակամ երկրների և տարածքների ցուցակում ընդգրկելու պատճառով, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Ճապոնիայի կառավարության գլխավոր քարտուղար Հիրոկաձու Մացունոն։
«Ցավալի է Ռուսաստանի կողմից Ճապոնիայի ընդգրկումը՝ որպես անբարյացակամ երկիր»,- ասել է Ճապոնիայի կաբինետի գլխավոր քարտուղարը։
ՌԴ կառավարությունը նախօրեին հաստատել էր Ռուսաստանի դեմ ոչ բարեկամական գործողություններ իրականացնող օտարերկրյա պետությունների և տարածքների ցանկը։ Այդ ցուցակում ընդգրկվել է նաև Ճապոնիան։ Հաստատվել են նաև պատժամիջոցների տակ գտնվող օտարերկրյա ընկերությունների հետ գործարքների կանոնները. Ռուսաստանի համար ոչ բարեկամական երկրների քաղաքացիների և ընկերությունների հետ ռուսական ընկերությունների բոլոր գործարքները պետք է հաստատվեն օտարերկրյա ներդրումների վերահսկողության հանձնաժողովի կողմից։